ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հուլիսի 28-ի գիշերը Երևանում ՊՊԾ գնդի հարակից տարածքում հավաքված ցուցարարները ցրվել են` պայմանավորվելով, որ կրկին կհավաքվեն հաջորդ օրը ժամը 20-ին, Ազատության հրապարակում։
Ավելի վաղ իրավապահ մարմինների աշխատակիցները նախազգուշացրել են ցույցի մասնակիցներին այն մասին, որ Խորենացի փողոցում` ոստիկանության գրավված շենքի մոտ, ակցիա անցկացնելն անօրինական է։
Դրա հետ կապված` երեկ բերման է ենթարկվել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին՝ աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը։ Օրվա ընթացքում նրանց մի մասն ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։