ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Առողջապահության նախարարի օգնական Տաթեւիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հայտնեց, որ նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ բժիշկների հետ ցանկացել է մտնել ՊՊԾ գունդ, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
«Նախարարը եղել է Գրավված գնդի մոտ, սակայն իրավապահ մարմինները այդ պահին նպատակահարմար չեն գտել նրա մուտքը գնդի տարածք։ Նախարարը վերադարձել է»,- ասել է նախարարի օգնականը։
Տաթեւ Գրիգորյանը նշեց, որ բազմաթիվ բուժաշխատողներ ցանկություն են հայտնել փոխարինել գրավված գնդում գտնվող շտապօգնության աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին «Սասնա ծռերը» համաձայն են բաց թողնել, եթե տարածք այցելի նախարարի գլխավորությամբ բժիշկների նոր խումբ։