00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. տարածաշրջանում ապակայունացումն ուղղված է Իրանի դեմ

© ArmenpressПолитолог Сергей Шакарянц
Политолог Сергей Шакарянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն ընդդիմադիր թուրք գործիչ Գյուլենի օգնությամբ փորձում է խառնաշփոթ ստեղծել Իրանի շուրջ և ներսում` տարածաշրջանային հարցերի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշման պատճառով, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ուղղված են Իրանի ապակայունացմանը և նրա շուրջ լարվածության օջախների ստեղծմանը, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Թուրքիան` կործանման եզրին

Շաքարյանցի խոսքով` Թուրքիայում ռազմական, քաղաքական և ոստիկանական գործողությունները շարունակվում են։
Անհայտ է մեկ ռազմանավի գտնվելու վայրը, որն անհետացել էր նավատորմի հրամանատարի հետ միասին։

«Դա նշանակում է, որ ռազմական հեղաշրջումը դեռ չի ճնշվել», — ասաց Շաքարյանցը։

Որպես ապացույց նա մեջբերեց կալանքների և աշխատանքից հեռացված մարդկանց թիվը՝ ավելի քան 60 հազար մարդ։
Թուրքական իշխանությունների գործողություններն ուղղված են ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ։

Մյուս կողմից, հեղաշրջման փորձից հետո ակտիվացել են քրդերը, ընդ որում, ոչ միայն Քրդստանի աշխատանքային կուսակցության անդամները, թուրքերին հակազդելը ձեռք է բերում համազգային բնույթ։

Շաքարյանցի խոսքով, վաղ թե ուշ ինստիտուցիոնալ ընդդիմությունը, ի դեմս խորհրդարանում ներկայացված քրդական կուսակցության, կլուծարվի իշխանությունների կողմից։

Նրա կարծիքով, այդ ամենը կհանգեցնի մի իրավիճակի, երբ Թուրքիայի անկումն անխուսափելի կլինի…

Իրանը փորձում են շրջապատել ապակայունացման օջախներով

Թուրքիայում և Իրանին մոտ գտնվող մի շարք երկրներում ապակայունացումը առանձին երևույթ չէ, կարծում է Շաքարյանցը։ Նրա խոսքով, այդ բոլոր օջախները ստեղծվել են դրսից եւ ուղղված են Իրանի վրա ճնշում գործադրելուն։

Դա վերաբերում է Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում և հենց Իրանում իրադարձություններին, որտեղ մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել և ոչնչացվել է ահաբեկիչների մի քանի խումբ, որոնք փորձել են թափանցել երկիր։

«Ի տարբերություն Թուրքիայի, սակայն, Հայաստանի, Ադրբեջանի կամ, ասենք, Վրաստանի, Իրանում իշխանություններին այնքան շատ են աջակցում, որ հենց բնակչությունն է օգնում արտաքին խաղացողների օգտին աշխատող գործակալներին ձերբակալելու գործում»,- նշեց Շաքարյանցը։

Նրա խոսքով` Իրանը բազմիցս հայտարարել է, որ Գյուլենը Կենտրոնական հետախուզական վարչության աշխատող է և կատարում է իր հանձնարարությունները մահմեդական երկրներում իր ցանցի միջոցով։

Երևանում ՊՊԾ շենքի գրավումը

Փորձագետը չի բացառում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա արտաքին գործոնի ազդեցությունը։

«ԱԱԾ-ն պետք է իմանա, թե  արդյո՞ք կան երկրում արտասահմանյան գործակալներ։ Ցանկացած երկրում կարելի է վարձու գործակալություն ստեղծել», — ասաց նա։
Քաղաքագետը չի արդարացնում զինված խմբի գործողությունները։

«Եթե դուք հրաժարական եք պահանջում, ապա նախագիծ ներկայացրեք, թե ինչ եք առաջարկում անել հետագայում։ Սա անհեթեթ գործողություն է, որն ուժային տեսակետից լավ է անցկացվել, սակայն, երբ այդ գործողություններն անցկացվում են Թուրքիայում հեղաշրջումից հետո, ապա դրանք միմյանց հետ կապելու առիթ է հայտնվում», — ասաց Շաքարյանցը։

Նրա խոսքով` այս բոլոր գործողությունները ծագում են Իսրայելի, Իրաքի, Սիրիայի և քրդերի վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման պատճառով։ Իրանի դիրքորոշումը հակասոմ է ԱՄՆ շահերին, ինչի արդյունքում ամերիկացիները փորձում են Թեհրանի շուրջ և հենց երկրում ստեղծել լարվածության օջախներ։

 

Լրահոս
0