ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Նախորդ գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք երեկ գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում, տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով` խմբի անդամների նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։