00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ցույցն ավարտվեց

© Sputnik / Asatur YesayantsШествие участников акции протеста в Ереване
Шествие участников акции протеста в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուլիսի 26-ի երեկոյան Երևանի Խորենացու փողոցում մեկնարկած բողոքի ցույցն ավարտելու վերաբերյալ տարակարծությունները վեճի պատճառ դարձան:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Խորենացու փողոցում մեկնարկած բողոքի ցույցն ավարտելու որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց։ Հանրահավաքի ընթացքում հնչած մի շարք ելույթներից հետո ԱԻՄ նախագահ Պարուր Հայրիկյանը հայտարարեց, որ ցույցը պետք է ավարտել և վերսկսել հուլիսի 27-ի երեկոյան։ Այս հայտարարությունը տարաձայնությունների պատճառ դարձավ. ընդվզեցին թե՛ ելույթ ունեցողները, թե՛ ցուցարարները, միաժամանակ հավաքվածներից շատերը սկսեցին հեռանալ տարածքից։

Ի վերջո, հայտարարվեց, որ բողոքի ցույցը կշարունակվի նույն վայրում հուլիսի 27-ին, երեկոյան 19։00-ին։

Նշենք, որ հունիսի 26-ին մեկնարկած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` Արսինե Խանջյանը։

Խորենացու փողոցում անցկացվող հավաքներն ու բողոքի ցույցերը կազմակերպվում են ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անդամների:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ վերցրել ոստիկանության ծառայողներին։ Զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հուլիսի 23-ին զինված խումբն ազատ է արձակել վերջին 4 պատանդներին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

 

Լրահոս
0