ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. «Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը», — գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ կրակոցները դեռ շարունակվում են. հենց այս պահին էլ պարեկապահակային ծառայության գնդի մերձակա տարածքում լսվում են կրակոցների ձայները