ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Դանակով զինված երկու անհայտ անձ պատանդ են վերցրել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սենտ Էտյեն դյու Ռուվրե քաղաքի եկեղեցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։
Նախնական տվյալներով, պատանդ կարող է լինել չորսից վեց մարդ: Դեպքի վայր են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Որոշակի տեղեկատվության համաձայն, հանցագործները եկեղեցի են մտել հետնամուտքից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակում գործած անձինք չեզոքացվել են, պատանդներից մեկը մահացել է։