ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Հուլիսի 26-ի առավոտյան Հայաստանի քաղաքացի է խեղդվել Սեւ ծովում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախաարությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակնեիր դեպարտամենտին։
ժամը 10.46-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացրել է, որ ժամը 7.41-ի սահմաններում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Քոբուլեթիի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: