ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այդ մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը՝ ռուս գործընկեր Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ:
«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է, որ մեր հարգելի նախագահը հաստատել է. օգոստոսի 9-ին նա կլինի Պետերբուրգում»,- ասել է Շիմշեքը:
Նա ավելացրել է, որ երկրները պետք է հնարավորինս արագ կարգավորեն երկկողմանի հարաբերությունները:
Դվորկովիչն ասել է, որ կործանված Սու-24-ի համար Թուրքիայի ներողությունները հիմք են ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև կապերի վերականգնման համար: