ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի-Sputnik. Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հուլիսի 27-30-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում:
Երևանում ևս օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հուլիսի 28-30-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի՝ հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալները.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1966թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.80C (1988թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.60C: