ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարը խախտել է 28 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այդ ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Մարտունու և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ (20 կրակոց):
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակաքայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: