ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Բավարիայի Անսբախ քաղաքի ռեստորաններից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
«Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն», — ասել է գործակալության զրուցակիցը։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է հուլիսի 24-ին, տեղի ժամանակով 22։15-ին, Պֆարշտրասե փողոցում։
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։