ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ։
Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: