ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
A ենթախմբի չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին 65:62 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին:
18 միավորով հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արամ Արսլանյանը: