ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի-Sputnik. ԱՄՆ- ը խստորեն դատապարտում է մի խումբ անձանց գործողությունները, որոնք գրավել են Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը և միաժամանակ կոչ է անում հայկական իշխանություններին՝ զսպվածություն հանդես բերել, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարկ Թոները։
«Մենք դատապարտում ենք բռնությունը»,- հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։
Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանի կառավարությանը զսպվածություն հանդես բերել։ Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ բռնությունը քաղաքական հարցերի լուծման լավագույն միջոց չէ, նշել է Թոները։