00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային քննարկում Գյումրիում. պահանջը իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն է

© Арменуи МхоянОбщественное обсуждение в Гюмри
Общественное обсуждение в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիների առաջին պահանջն է, որ չլինեն բռնաճնշումներ ակտիվ, հասարակական ու քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանում վերջին օրերին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման և հետագա գործողությունների մշակման նպատակով Գյումրու «Թատերական» հրապարակում կայացավ բացօթյա հանրային քննարկում:

Քննարկման ոչ մեծաթիվ մասնակիցները նախ վերլուծեցին ստեղծված իրավիճակն ու այն ծնող պատճառները: Նրանց կարծիքով` իրավիճակը հասունացել էր ոչ միանգամից, այլ ժամանակի ընթացքում

Հանրային քննարկման խորհուրդն ավելի ուշ հանդես կգա պահանջ-հայտարարությամբ` ուղղված ՀՀ իշխանություններին, սակայն արդեն իսկ որոշակի պահանջներ հնչեցին հավաքվածների կողմից:

Полиция задержала одного из нападавших - Sputnik Արմենիա
Վերջին ժամերին Էրեբունիում մոտ մեկ տասնյակ մարդ է բերման ենթարկվել

«Առաջին պահանջն է` չպետք է լինի ոչ մի բռնաճնշում որևէ ակտիվ, հասարակական ու քաղաքական դիրքորոշում ունեցող անձի նկատմամբ: Երկրորդ՝ քաղաքական հայացքների համար ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, երրորդ՝ իշխանությունը պետք է հանդես գա ժողովրդի առաջ և բացատրություն տա ստեղծված իրավիճակի և այն քայլերի ու ջանքերի մասին, որ արվում են։ Իսկ լուծումը պետք է լինի խաղաղ, առանց ուժի կիրառման, բացառապես բանակցային և խաղաղ ճանապարհով՝ առանց մի կաթիլ արյան, այլապես համապատասխան արձագանք կլինի»,- ասաց քննրակման մասնակից Կարեն Պետրոսյանը։

Խոսելով հետագա անելիքների մասին` ակտիվիստները նշեցին. «Բոլորը պետք է ոտքի կանգնեն: Պետք է ասելիքն ասել, բայց միայն օրենքի սահմաններում»:

Գյումրիում անցկացվեց նաև իրազեկման երթ, որից հետո հրապարկվեց պահանջ-հայտարարությունը` բաղկացած է 9 կետից.

«Մենք՝ Գյումրիում բնակվող ՀՀ քաղաքացիներս՝

1. Հայտնում ենք մեր ցավակցությունը զինված բախման արդյունքում զոհված ոստիկան Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին:

2. Կոչ ենք անում իրավապահ մարմիններին եւ «Սասնա ծռեր» խմբին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տանող և արյունահեղությունը բացառող ելքեր գտնել: Պահանջում ենք

3. անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված և ձերբակալված ՀՀ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և չչարաշահել «օրինական պահանջ», «հրավիրում ենք բաժին» և այլ նման արտահայտություններ, չխախտել օրենսդրության պահանջները:

4. ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության:

5. Չկրկնել ՀՀ-ում համացանցային տեղեկատվության հասանելիության սահմանափակման փորձերը:

6. Անհապաղ հրապարակել պաշտոնական դիրքորոշում իրավիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի մակարդակով:

7. Ապահովել տեղեկատվություն հաղորդելու «Սասնա ծռեր» խմբի հնարավորությունը բոլոր լրատվամիջոցներով:

8. Իրականացվող փոխզիջումների մասին տրամադրել հստակ տեղեկատվություն, այդ թվում բաց թողնված պատանդների և ՀՀ ոստիկանության համարժեք քայլերի մասին:

9. Վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչած պահանջը՝ ազատ արձակել ՀՀ բոլոր քաղ.բանտարկյալներին: բացառել քաղաքական դրդապատճառներով ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության ենթարկելու գործողությունները և վերաքննել նմանատիպ ռիսկայնություն ունեցող բոլոր գործերը: Մեր պահանջների չիրականացման դեպքում մենք՝ ՀՀ քաղաքացիներս մեզ ազատ ենք համարում օրենքով չարգելված միջոցներով»:

Կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Զինված խմբի անդամների հետ ընթանում են բանակցություններ, որի արդյունքում մի քանի ոստիկան ազատ է արձակվել, այժմ նրանց մոտ 4 ոստիկան կա։

Լրահոս
0