ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: