Խորենացի փողոցում, որտեղ տեղակայված է զինված խմբավորման կողմից գրավված ոստիկանության Էրեբունու բաժինը, գիշերն առայժմ առանց արտառոց դեպքերի է ընթանում։ Շարունակվում են բանակցությունները զինված խմբավորման հետ, սակայն առայժմ դրանք անարդյունք են։ Գիշերվա ընթացքում Էրեբունու ոստիկանության բաժին է գնացել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որը կարճ ժամանակ անց մեկնել է այնտեղից։ Խորենացի փողոցը առաջվա պես փակ է, մերթընդմերթ նկատվում է ոստիկանության մեքենաների ակտիվ շարժ։
Գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ անցնում է սպասողական ու լարված վիճակում
© Sputnik
Բաժանորդագրվել
Գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ անցնում է սպասողական ու լարված վիճակում