ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա իրականացված հարձակման հետևանքով պատանդ վերցվածների մեջ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հայտնում է hayeli կայքը։
Դեռևս պարզ չէ` Օսիպյանը բանակցություններ վարելու համա՞ր է ներսում թե՞ ոչ:
Պատանդ վերցվածների մեջ կան բարձրաստիճան ոստիկաններ։
Նշենք, որ կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: