ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Ժողովորդավարությունը պահպանելու և փողոց դուրս գալու կոչով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից հաղորդագրություն են ստացել երկրի բազմաթիվ քաղաքացիներ:
Այդ մասին հաղորդելմ է Ռիա նովոստին՝ հղում անելով ֆեյսբուքայն թուրք օգտատերերին:
«Թուրք ազգի զավակներ: Այս շարժումն ուղղված է թուրք ազգի դեմ, ինչպես տեղի ունեցավ 1970-ականներին Ստամբուլում և Անկարայում, երբ զենքի ու ռազմական տեխնիկայի գրավման ճանապարհով փորձեցին հեղաշրջում կատարել: Հարգելի թուրք ժողովուրդ, պահպանեք խաղաղությունը և ժողովրդավարությունը: Հրավիրում եմ ձեզ փողոց դուրս գալ այս փոքր խմբերի դեմ»,-ասված է եղել հաղորդագրության մեջ:
Այս պահին հստակ տեղեկություն չկա՝ դա պաշտոնակա՞ն հաղորդագրություն էր, թե՞ ոչ, սակայն հեռախոսահամարի փոխարեն նշված է եղել՝ RTERDOGAN: