ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի թիմի հետ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ազգային թիմը առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը:
Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի:
Հաջորդ երկու քառորդներում` մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր: