00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիոյի օլիմպիադայի հայկական անակնկալը

© Sputnik / Асатур ЕсаянцГарник Мнацаканян
Гарник Мнацаканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանը երկրորդն էր Հայաստանի հավաքականում, որ վաստակեց օլիմպիական խաղերի ուղեգիր: Հիմա 57 կգ քաշային ըմբիշը նախապատրաստվում է Օլիմպիական խաղերին:

Սերբիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշն իրեն հատկապես գերազանց դրսևորեց թուրք Սուլեյման Աթլիի հետ գոտեմարտում, որի ժամանակ պարտվում էր 2:6 հաշվով, սակայն հաղթանակի հասավ 10:6 հաշվով: Այդ հաղթանակից հետո Գառնիկը մեծ ոգևորությամբ անցկացրեց նաև կիսաեզրափակիչը, որում հաղթանակը մոլդովացի Անատոլի Բուրույանի նկատմամբ արդեն ապահովեց ուղեգիրը դեպի Բրազիլիա: Հայ մարզիկի հետ զրուցել է Խաչիկ Չախոյանը։

-Գառնի՛կ, ինչպե՞ս կգնահատես քո ելույթները օլիմպիական վարկանիշային մրցաշարում և ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր ուղեգիր վաստակելու գործում:

— Դժվարություններ մրցակիցներն են ստեղծում: Երբ հաղթում ես, արդեն կարելի է ասել հաղթահարել ես արգելքները: Մենք շատ մեծ ծանրաբեռնվածությամբ էինք պատրաստվում վարկանիշային մրցումներին: Ինձ հաջողվեց հենց առաջին մրցաշարում ուղեգիր վաստակել, ու միանգամից արդեն ինձ համար սկսվեց նախապատրաստական փուլը:

-Դու թուրք մրցակցին պարտվում էիր 2:6 հաշվով, սակայն հետո մեկ բռնվածքի շնորհիվ կարողացար վաստակել իրար հետևից 8 միավոր ու հաղթել: Հատու՞կ էիր պատրաստվել Աթլիի հետ գոտեմարտին: 

— Չեմ կարող ասել, որ հատուկ ինչ-որ բան էի նախապատրաստել թուրք մրցակցիս դեմ, բայց օգտագործեցի նրա վրիպումը ու արդեն կարողացա մի քանի հնարքներ կատարել, որոնք էլ ինձ հաղթանակ բերեցին: Իհարկե, ուզես թե չուզես յուրովի ես մոտենում թուրք ըմբիշների դեմ գոտեմարտերին, սակայն բուն գոտեմարտի ժամանակ դրա մասին չես մտածում: Պարզապես մտածում ես որսալ մրցակցի վրիպումը կամ կոնցենտրացիայի ակնթարթային կորուստն ու հաղթանակի հասնել: Այսինքն` ինչպես բոլոր մրցակիցների հետ գոտեմարտելիս:

-Ի՞նչ է նշանակում օլիմպիական խաղերում հանդես գալը քեզ համար:

Вольная борьба. Чемпионат мира 2010. Мужчины - Sputnik Արմենիա
Բերիանիձեն օլիմպիական մեդալը կնվիրի հայերին ու վրացիներին

— Մինչև վարկանիշ վաստակելը պարզ էր, որ նպատակը օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակելն էր: Բայց հիմա ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում: Մենք ազգ ու երկիր ենք ներկայացնելու օլիմպիական գորգի վրա: Ու չնայած մասնակցելու եմ օլիմպիական խաղերին, դա չեմ անելու օլիմպիական սկզբունքով: Այսինքն` ինձ համար գլխավորը մասնակցությունը չէ, այլ արդյունքի հասնելը: Իսկ թե ինչքանով դա կհաջողվի, արդեն ցույց կտա ժամանակը:

-Քո քաշային կարգում գրեթե բոլորի հետ գոտեմարտել ես: Ի՞նչ հնարավորություններ կան օլիմպիական մեդալ վաստակելու համար:

— Գաղտնիք չէ, որ օլիմպիական խաղերում թույլ մրցակիցներ չեն լինում: Ու պարզ է, որ բոլորն էլ ուզում են մեծ հաջողության հասնել: Բայց գաղտնիք չէ նաև այն, որ յուրաքանչյուր քաշային կագում երեք մեդալ է խաղարկվում: Շատ կարևոր է նախապատրաստական փուլը, ու հավատացեք` մարզիչներն այս պարագայում շատ կարևոր դերակատարում ունեն: Եթե մարզիկը՝ ըմբիշը, կարողացավ ներկայանալ իր լավագույն մարզավիճակում, դա արդեն հաջողության գրավականն է: Ու մարզիչները հենց դրանով են զբաղված մեզ հետ մինչև օլիմպիական խաղերը: Ես հուսով եմ, որ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ կարգին է ու, իհարկե, ջանք ու եռանդ չեմ խնայի մեր եռագույնն օլիմպիական խաղերի ընթացքում բարձրացնելու համար:

-Գառնի՛կ, մինչև այժմ դու մեծ հաջողությունների չես հասել, օլիմպիադան այդ առումով կարո՞ղ է լինել բեկումնային:

— Համաձայն եմ, որ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում չեմպիոն չի հաջողվել դառնալ: Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Այնպես որ օլիմպիական խաղերում ամեն ինչ հնարավոր է, և ես ուզում են դառնալ այդ անակնկալներից մեկը:

Լրահոս
0