00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչն է ստիպել մի հային ժխտել ցեղասպանությունը, իսկ մյուսին` չխոսել հայերեն

© Арам НерсесянНаре Мкртчян и Арно Хаяджанян
Наре Мкртчян и Арно Хаяджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նարե Մկրտչյանն ու Առնո Խայաջանյանը երիտասարդ ռեժիսորներ են, ովքեր մասնակցում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին։ Իրենց ֆիլմերում նրանք յուրովի են անդրադարձել ցեղասպանության թեմային։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Նարե Մկրտչյանն իր` «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմում պատմում է երիտասարդ թրքուհու` Մայայի մասին, ում արմատները, պարզվում է, հայկական են։ Ռեժիսոը պատմեց, որ ինքը ցեղասպանության թեմայով խոսել է Մայայի հետ, սակայն բավական է եղել միացնել տեսախցիկները, և հայկական արմատներով թրքուհին ասել է, թե չի հավատում ցեղասպանության փաստին։

ФРЕД КЕЛЕМЕН - Sputnik Արմենիա
Ֆրեդ Քելեմենն արժանացավ «Վարպետ» մրցանակին

«Ես այնքան վիրավորված էի նրանից։ Դա ինձ համար դավաճանություն էր. դավաճանություն ոչ միայն մեր ազգի, այլև հենց իր ու իր նախնիների հանդեպ։ Ֆիլմն ինձ համար դարձավ նամակ Մայային, որպեսզի նա ի վերջո հասկանա եղելությունը»,-ասաց ռեժիսորը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե ֆիլմն արդյո՞ք տվեց այն հարցի պատասխանը` իրականում ինչ է պետք ազգերի երկխոսության համար, նա պատասխանեց.

«Երբ ես եղա Թուրքիայում, հասկացա, որ 100 տարի անց էլ այնտեղ ոչինչ չի փոխվել։ Փորձում էի գոնե մի դրական բան տեսնել, հասկացա, որ իրականությունը տխուր է, և մինչ այսօր փոքր քայլերով ենք շարժվել առաջ»,-պատմեց Նարե Մկրտչյանը։

Չնայած իր հերոսուհու խոսքերին` ռեժիսորը հասկացել է, որ Մայան վախից դրդված է հերքել իրողությունը։

© Арам НерсесянՆարե Մկրտչյան
Наре Мкртчян  - Sputnik Արմենիա
Նարե Մկրտչյան

Մրցույթի մասնակից մյուս ռեժիսորը` Առնո Խայաջանյանը փորձել է թեմային անդրադառնալ այլ տեսանկյունից։ Նա ճամփորդել է Արևմտյան Հայաստանում` ներկայիս Թուրքիայում։

Ծանոթությունների ու շփումների ընթացքում նրան հաջողվել է գտնել պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր կյանքեր են փրկել 1915 թվականին։ Վավերագրական ֆիլմը կոչվում է «Քարքարոտ ճամփաներ»։

«Երկու տարի հետազոտական աշխատանքներ եմ իրականացրել ու պարզել շատ հետաքրքրիր պատմություններ։ Քանի որ ուզում էի երկխոսություն հաստատել թուրքերի հետ, փորձել եմ հիշել այն մարդկանց, ովքեր փրկել են հայերին։ Ես չեմ ցանկացել ագրեսիվ վերաբերմունք դրսևորել, որպեսզի նպաստեմ երկխոսությանը»,-ասաց Առնո Խայաջանյանը։

Ռեժիսորն ապրում է Ֆրանսիայում։ Նա մինչև օրս հայերեն խոսել չգիտե։ Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք ռեժիսորը չի կարծում, որ հայերեն սովորելով ավելի մոտ կլինի իր արծարծած թեմաներին, երիտասարդ ռեժիսորը պատասխանեց, որ հանգամանքներն են այդպես դասավորվել, սակայն հայերեն սովորելու ցանկությունը կա։

© Арам НерсесянԱռնո Խայաջանյան
Арно Хаяджанян - Sputnik Արմենիա
Առնո Խայաջանյան

«Իմ նախնիները Ֆրանսիա են գաղթել ջարդերից հետո։ Նրանք խոսում էին թուրքերեն։ Ֆրանսիայում ավելի ընդունված լինելու համար սկսել են խոսել ֆրանսերեն ու փոխել են անգամ երեխաների անունները։ Մի պատճառ էլ կա, որ երեխաներին չեն սովորեցրել հայերեն. նրանք ունեցել են մղձավանջային զգացողություններ, որպեսզի նորից չհիշեն դա, հրաժարվել են նաև հայերենից»,-ասաց Խայաջանյանը։

Երիտասարդ ռեժիսորի հաջորդ ֆիլմը լինելու է Լեռնային Ղարաբաղի պատմության ու ներկայի մասին։

Լրահոս
0