00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրանը»` մութ ու ցուրտ 90–ականների և Աֆղանական պատերազմի պատկերներով

© Sputnik / Арам НерсесянРежиссер Давид Сафарян
Режиссер Давид Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երկրորդ օրը հագեցած է ֆիլմերի ցուցադրություններով։ Երևանյան հանդիսատեսն օրվա ընթացքում կարող է դիտել արտասահմանյան մի քանի ֆիլմեր։

Լաուրա Սարգսյան, Sputnik.
Առավոտից Երևանի մամուլի սրահներից մեկը մարդաշատ էր` չնայած նրան, որ դրսում մե՛րթ անձրև էր, մե՛րթ արև։ Լրագրողներն ու կինոսերները սպասում էին արտասահմանյան և հայ ռեժիսորների հետ հանդիպմանը։

«28։94 տեղական ժամանակով»

Հայ կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28։94 տեղական ժամանակով» ֆիլմը պատմում է ժողովրդի պատմության, մարդու կյանքի մասին, որը կարողացել է անմարդկային պայմաններում իր մեջ պահպանել մարդուն։ Կինոնկարում ներկայացված է 60-ական թթ-ից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը։

«Ժապավենի սցենարիստներն են ես ու կինս` Յանա Դրուզը։ Նրա հետ ծանոթացել եմ Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, որտեղ և ընդունվում էր։ Ֆիլմն ունի նաև սցենարի այլ համահեղինակներ` Գեորգի Աբաշիշվիլին, Գրիգոր Դանիլենկոն և այլն»,- ասաց Սաֆարյանը։

© Sputnik / Арам НерсесянԴավիթ Սաֆարյան
Режиссер Давид Сафарян - Sputnik Արմենիա
Դավիթ Սաֆարյան

Դավթի մեջ կինոնկարի գաղափարը ինքնաբուխ չի ծագել. յուրաքանչյուր կադրում կյանք կա, և ռեժիսորն ապրել է ֆիլմի ամեն մի հատվածը։

«Ձեզանից յուրաքանչյուրը կարող է այստեղ գտնել իրեն։ Իմ ֆիլմը տարիքային սահմաններ չունի։ Եթե ես ֆիլմ եմ նկարահանել, որը չեմ ամաչի ցույց տալ մորս, ապա այն տարիքային ցենզ չունի, այն կարող են դիտել նաև երեխաներն ու մեծերը»,- ասաց Սաֆարյանը։

Վերնագրում և կինոնկարում ոչինչ պատահական չէ։

Սաֆարյանը հիշում է, որ մի անգամ, երբ հյուր է գնացել, ընկերոջ որդուց լսել է հետևյալ արտահայտությունը. «Այնքան ուշ է, որ տեղի ժամանակով 28։94-ն է»։ Այդ արտահայտությունն ընկել է ֆիլմի անվանման հիմքում, այն արտացոլում է ժամանակաշրջանը։

Նկարահանել են 20 տարի բարդ պայմաններում, քանի որ երկար տարիներ ֆինանսավորում չի եղել։ Ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին` սկսած 60-ականներից մինչև մեր օրերը` աստիճանաբար բացահայտելով մի քանի ժամանակաշրջաններ, այդ թվում` անմարդկային պայմաններում գոյատևելու շրջանը, երբ տաքանալու համար մարդիկ ստիպված էին գրքեր վառել։

«Իմ դերասանները չեն խաղում, այլ ապրում են։ Ցավում եմ, որ այս ֆիլմով ես նրանց ցավ եմ պատճառել, ստիպել հիշել և վերապրել ծանր անցյալի էջերը», — ասաց Սաֆարյանը։

«28։94 տեղական ժամանակով» ֆիլմն արդեն ընդգրկվել է Հոլանդիայի կինոյի թանգարանի հավաքածուում և Մոնտեվիդեոյում մրցանակի արժանացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Երկաթգիծ»

Մրցույթի «վավերագրական ֆիլմ» բաժնում ներկայացվել է ևս մեկ ֆիլմ` շվեդ ռեժիսոր Գունար Բերդգալի «Երկաթգիծը»։ Սյուժեի հիմքում ընկած է գնացքի մեքենավարի հետ զրույցը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ ինքնասպան լինում` նետվելով վագոնի անիվների տակ։

«Մենք ֆիլմում չենք տեսնում մեքենավարներին, միայն լսում ենք նրանց ձայները։ Ֆիլմը նկարահանումն ավարտին հասցրինք, չնայած շվեդական հեռուստատեսությունը հրաժարվեց ցուցադրել այն»,- ասաց ռեժիսորը։

© Арам НерсесянԳունար Բերգդալ
Режиссер Гуннар Бергдал - Sputnik Արմենիա
Գունար Բերգդալ

Պարզվում է, որ Շվեդիան բալթյան երկրների առաջատարն է ինքնասպանությունների թվով, բայց երկրում լռում են այդ մասին։

Ֆիլմի գաղափարը ծագել է շուրջ 10 տարի առաջ, երբ ռեժիսորը ճանապարհորդելիս եղել է վագոնի միակ ուղևորը։

«Ես նստեցի մեքենավարի մոտ, և մենք սկսեցինք զրուցել։ Այդ պահին իմ առջև բացվեց գեղեցիկ տեսարան, որը ես հիշեցի։ Կինոյում օգտագործեցի այդ տեսարանը, սակայն դրա գեղեցկությունը շեշտելու համար ընդգծեցի աղետալի երևույթով` ինքնասպանությամբ»,- ասաց Բերգդալը։

Ռեժիսորը խոստովանեց նաև, որ այդ թեման շատ հոգեհարազատ է իրեն, քանի որ տարիներ առաջ իր մտերիմ ընկերն ինքնասպան է եղել։

«Սամիրը փոշու մեջ»

Մոհամեդ Ուզինի «Սամիրը փոշում մեջ» ֆիլմը համալրել է «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի շարքը։ Այն պատմում է ռեժիսորի ազգականի` Սամիրի մասին, որն Ալժիրում գոյատևելու համար իրենց գյուղից ջորիով բենզին է տեղափոխում Մարոկկոյի սահման։

Ֆիլմում Սամիրը զրուցում է իր հորեղբոր հետ, որը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, և տարակուսում, թե ինչպես նրան կարող է դուր գալ Ալժիրի բնությունը, չէ՞ որ տեղի երիտասարդությունն ուղղակի ցանկանում է փախչել այդտեղից։

«Ֆիլմը նկարելու գաղափարը վերջերս է ծնվել, երբ ես առաջին անգամ մեկնել էի Ալժիր` հորս հուղարկավորությանը։ Այդ ժամանակ էլ ծանոթացա քրոջս և նրա որդու հետ։ Սամիրի մեջ ես գտա իմ ֆիլմիկ հերոսին»,- ասաց Ուզինը։

«Լուսավորյալների երկիրը»

Պիտեր Յան Դե Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը պատմում է Աֆղանստանում պատերազմի հետևանքների մասին։ Կինոնկարում գլխավոր հերոսները երեխաներն են` իրենց երազանքներով, ապագայի ծրագրերով, եթե այդ ապագան խաղաղ լինի։

«Հիբրիդային ֆիլմ է. դրան բնորոշ են ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական կինոյի տարրեր։ Փորձել եմ համադրել գեղեցկությունը Աֆղանստանում պատերազմի հետևանքների հետ»,- ասաց ռեժիսորը։

«Լուսավորյալների երկիրը» նկարահանավել է շուրջ 8 տարի։ Նկարահանումների ընթացքում շատ բարդություններ են եղել։ Ռեժիսորը հիշում է, թե ինչպես մի անգամ նկարահանող խումբը ենթարկվել է թալիբների հարձակմանը, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել և հաջողվել է իրագործել մտահղացումները։

Լրահոս
0