00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. Ադրբեջանի դրոշի ծածանում ԼՂ–ում` անկախության ճանաչման դիմաց

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկուշաբթի Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում պատասխանել է ԼՂ–ում Ադրբեջանի դրոշը ծածանելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը` նրան այդ նպատակի իրականացման ուրույն տարբերակ առաջարկելով։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ԼՂ հարցով բանակցությունները կշարունակվեն կամ նոր մեկնարկ կունենան, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը։

Ուորլիքը նշել էր, որ ԵԱՀԿ ՄԽ անդամները երկուշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված քննարկումներ կանցկացնեն Վիեննայում։

«Սա նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն կամ նոր մեկնարկ կունենան։ Իմ կարծիքը հետևյալն է. ավելի լավ է բանակցել, քան չբանակցել, որովհետև երբ բանակցում ես, քայլ ես կատարում դեպի խաղաղություն, երբ չես բանակցում և հեռակա հայտարարություններ ես անում, դա հանգեցնում է միգուցե նաև ապրիլյան պատերազմի։ Ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը»,- ասաց Շարմազանովը։

Сопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցը կքննարկի Վիեննայում

ԱԺ փոխնախագահի խոսքով` մեր տարածաշրջանին անհրաժեշտ է «արժանապատիվ խաղաղություն», որի համար Արցախի ժողովուրդը 1988թ-ին դուրս եկավ Ստեփանակերտի փողոցներ, և որին հակառակվողը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա միայն Ադրբեջանն է։

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր դրոշը Ստեփանակերտում ծածանելու միակ տարբերակը Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, Ստեփանակերտում Ադրբեջանի դեսպանատան բացումը և այդ դեսպանատան գլխին իր դրոշը ծածանելը»,- Ադրբեջանին առաջարկեց Շարմազանովը` ավելացնելով, որ Ադրբեջանի դրոշը ԼՂ-ում տեսնելու այլ տարբերակ չկա։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը դեռ երկու տարի առաջ իր թվիթերյան էջում կատարեց ավելի քան 60 հակահայկական գրառում՝ բացահայտ պատերազմ հայտարարելով հայկական կողմերին և սպառնալով ծածանել ադրբեջանական դրոշը ԼՂՀ Շուշի քաղաքում: Ալիևի թվիթերյան այս գրառումները մեծ արձագանք ստացան միջազգային մամուլում։

Վերահաստատելով պաշտոնական Երևանի տեսակետը` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ եթե անգամ խոսքը ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին է, ապա առաջին քայլը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

«Եթե Ադրբեջանը խոսում է փուլային տարբերակից, ուրեմն առաջին փուլում պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասաց Շարմազանովը։

Լեռնային Ղարաբաղի խնդրով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սկսվել է 1988թ.-ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.-ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

1992թ.-ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Հայաստանը պաշտպանում է ԼՂՀ շահերը, քանի որ այն բանակցությունների կողմ չէ։

Լրահոս
0