00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բասկետբոլի հավաքականի մարզիչ. ամեն ինչ անելու ենք եզրափակիչ դուրս գալու համար

© Photo : Unsplash / Ruslan RuslanБаскетбольный мяч
Баскетбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակչում մրցելու է Մալթայի թիմի հետ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականին տված հարցազրույցում խոսեց խմբային փուլի, հավաքականի համախմբվածության և կիսաեզրափակչի մասին:

-Պարոն Հարությունյան, ինչպիսի՞նն էր թիմի համախմբվածությունը մեկնարկային խաղերում` հաշվի առնելով այն, որ թիմում 4 նորեկ կա:

— Ամեն խաղի հետ բասկետբոլիստներն ավելի լավ են իրար հասկանում: Մենք խոսում ենք մեկ լեզվով՝ բասկետբոլի լեզվով: Մեր երեք խաղացողներ Ռուսաստանից են, ու նրանց խաղաոճն ինչ-որ տեղ մեր խաղաոճին նման է:

-Անդրադառնալով նախորդ երկու խաղերին (Անդորրա, Ուելս), որտեղ հաղթեցիք մեծ առավելությամբ, ինչպիսի՞ մրցակից էին նրանք Հայաստանի համար:

Женская сборная Армении по баскетболу - Sputnik Արմենիա
Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ

— Անդորրան ցածրահասակ թիմ էր, թեպետ նաև արագ էր: Մենք մեր հասակի և տեխնիկայի հաշվին գերազանցում էինք նրանց, և մեծ դժվարություն չէր նրանց հաղթելը: Ուելսի հետ խաղի առաջին խաղակեսին մի քիչ «մատների արանքով» նայեցինք, սակայն երկրորդ կեսում այլ մակարդակի բասկետբոլ ցույց տվեցինք: Եթե պարզ խոսենք, ապա մենք գիտեինք, որ այդ երկու խաղերում առավելություն ենք ունենալու:

-Կիսաեզրափակչում մրցելու եք Մալթայի հետ: Արդյո՞ք նրանց դեմ խաղացել եք, ինչպիսի՞ մրցակից են Հայաստանի համար:

— Այո, նախորդ տարի մենք խաղացել ենք Մալթայի հետ և կրկին կիսաեզրափակչում: Այդ խաղը մեզ համար բավականին բարդ ստացվեց, բայց հաղթեցինք 8 միավորի առավելությամբ: Մալթայի խաղաոճին ծանոթ ենք դեռևս նախորդ առաջնությունից: Ամեն ինչ անելու ենք, որ եզրափակիչ դուրս գանք:

-Կիսաեզրափակչի մյուս զույգը Անդորրան և Վրաստանն են: Ո՞վ է այդ զույգի ֆավորիտը` ըստ Ձեզ:

— Որևէ գուշակություն չեմ անի, բայց ակնհայտ կերպով տարբեր տեսակի և ոճի բասկետբոլ են խաղում: Անդորրան բավականին արագ է և հրաշալի է գործում պաշտպանությունում: Վրաստանը չունի այն հնարավորությունները, ինչ ունի Հայաստանը: Նրանց համար շատ դժվար է լինելու:

Լրահոս
0