ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհ է բռնկել, մասնավորապես, Երևանի Նուբարաշենի զորավարժարանի մոտակայքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ, Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Ռադիոկայմի» մոտակայքում՝ 2000 քմ, Գ. Հովսեփյան փողոցում՝ «Հ1 հեռուստատեսության» մոտակայքում` 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Զ.Անդրանիկի 2-րդ փողոցի վերջնամասում՝ 800 քմ, Բյուրեղավան քաղաքի թիվ 28 շենքի մոտակայքում՝ 3 հա, «Արզնի պոլիկլինիկա» առողջարանի մոտակայքում՝ 1000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ 15 ծառ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 հասցում՝ 300 քմ խոտածածկույթ և օժանդակ շինության ծղոտե տանիքը՝ 6 քմ, Վեդի քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ 1000 քմ մակերեսով խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
© Sputnik / Arpi BeglaryanПожар. Огонь
© Sputnik / Arpi Beglaryan
Բաժանորդագրվել
Հուլիսի 8-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ