00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Հակոբ Արշակյան
Մինչև տարեվերջ սպասվում է հայ-ռուսկան առևտրաշրջանառության շոշափելի աճ․ Հակոբ Արշակյան
20:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Քանի հայ կտանի Թուրքիա Էրդողանի ներողությունը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин (слева) и президент Турецкой республики Реджеп Тайип Эрдоган
Президент России Владимир Путин (слева) и президент Турецкой республики Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ քննարկումները, և գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Եթե օտարերկրացիներին Հայաստանը չի գրավում հիմնականում զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների, ցանցային համակարգերի բացակայության պատճառով, ապա Հայաստանի քաղաքացիներին Հայաստանը՝ որպես հանգիստն անցկացնելու վայր, ոչ միայն չի գրավում, այլ ուղղակի վանում է՝ առաջին հերթին՝ բարձր, աննախադեպ ու այլ երկրների համանման ծառայությունների հետ անհամադրելիորեն բարձր գներով»,- գրում է «168 ժամ» թերթը:

Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ռուս–թուրքական հաշտեցման գինը. Հայաստանում մտահոգ են

Հոդվածագիրը նշում է՝ մինչ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի խաղացողները հույսեր էին փայփայում, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների՝ սովորականից տարբերվող ծավալով հոսք տեղի կունենա, հատկապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ու դրա արդյունքում՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից՝ այդ մի բառով հօդս ցնդեցնելով ռուս զբոսաշրջիկների սպասող Հայաստանի տնտեսությանը՝ ընդհանրապես, ու հայաստանյան հյուրանոցների, հանգստյան տների սեփականատերերին՝ մասնավորապես:

«Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ սկսած 1998 թվականից՝ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների հոսքը գրեթե կայուն կերպով աճել է՝ միայն առանձին տարիների արձանագրելով որոշակի անկում»,- գրում է թերթը:

Օրինակ՝ 1998թ. Թուրքիան ընդունել է 15984 հայ զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է՝ մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։ Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում՝ տարեկան ավելի քան 70 000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային՝ 73365 մարդ։ 2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում՝ 27.8%-ով կամ 18676 մարդով (հասնելով 48522-ի)։ Բացառված չէ, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։

Իսկ արդեն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից Թուրքիա այցելել է 12445 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14270-ի դիմաց։ Իհարկե, հաստիքային հայրենասերները, ինչպես միշտ, կսկսեն ճոռոմ տեքստեր արտասանել այն մասին, թե ինչպիսի դավաճանություն է թշնամական երկրում հանգստանալը, որ անթույլատրելի է մեր Սևանը փոխարինել ապազգային Անթալիայով, և այլն:

«Սակայն միևնույն է՝ դրանից Թուրքիա մեկնողների թիվը չի նվազելու, ու ամենակարևորը՝ չի ավելանալու Հայաստանում հանգստանալ ցանկացողների, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանում հանգստանալ կարողացողների թիվը: Այն պարզ պատճառով, որ, անկախ քաղաքական, պատմական, քաղաքակրթական և այլ գործոններից, մարդկանց սպառողական վարքագիծը պայմանավորվում է առաջին հերթին՝ տնտեսական նպատակահարմարությամբ ու գին-որակ հարաբերակցության արդյունավետությամբ:

Հայաստանը վերջին տարիներին «կարողացել» է այդ ցուցանիշով դառնալ ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաթանկ հանգստավայրերից մեկը: Որովհետև Հայաստանում, անգամ տնտեսական ամենավատ պայմաններում, միշտ գտնվում են մի քանի հազար մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ հանգստանալ Սևանում կամ Ծաղկաձորում՝ եվրոպական ամենաճոխ հյուրանոցների հետ համադրելի գներով. Հանրապետական կուսակցությունը 150 հազարից ավելի անդամ ունի»,- նշված է հոդվածում:

Լրահոս
0