00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս–թուրքական հաշտեցման գինը. Հայաստանում մտահոգ են

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցВладимир Путин и Реджеп Тайип Эрдоган
Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս–թուրքական հաշտեցումից Հայաստանը չի շահի և նույնիսկ կկորցնի, եթե Թուրքիայի հակահայկական ծրագրերը կանխելու միջոցներ չձեռնարկի։ Նման մտավախություն ունեն հայ փորձագետները, որոնք վերլուծում են տարածաշրջանում ստեղծվող նոր իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանն ասաց. «Էրդողանը Պուտինից ներողություն չի խնդրել. ընդամենը զոհերի ընտանիքներին ցավակցություն է հայտնել ու ասել` անցած լինի»։ Քաղաքագետը նաև հիշեցրեց, որ Էրդողանի նամակին հետևեց Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը, որը պատճառ առիթ դարձավ, որպեսզի ՌԴ նախագահը զանգահարի Էրդողանին և զրույցի արդյունքում հաշտվի նրա հետ։

«Ես կարծում եմ բուն դրդապատճառը երկուսի համար էլ մեկուսացումն ու լարված հարաբերություններն են Արևմուտքի հետ,- ասաց Պապյանը։- Եթե Ռուսաստանի համար 1917թ-ից հետո հակադարձվածությունն Արևմուտքին ստրատեգիական խնդիր է, ապա Թուրքիայի համար դա տակտիկական խնդիր է. նա երբեմն Արևմուտքին է հակադրվում, երբեմն` այլ բևեռի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե իրադրության փոփոխությունն ինչպես կազդի Հայաստանի վրա, Արա Պապայանը մտավախություն ունի, որ, ինչպես 1 դար առաջ, այնպես էլ այսօր մենք այս հարցում շահող կողմ չենք լինի` այն տարբերությամբ, որ եթե անցած դարի 20-ական թվականներին քաղաքական խաղասեղանին դրվեցին Կարսն ու Սուրմալուն, այսօր կարող է դրվել Ղարաբաղը։

«Էրդողանը փորձեց հերթական անգամ խաղարկել այն, ինչ 20-ականներին արել էին ու հաջողել, այսինքն` երբ երկու մեկուսացած պետություն սկսեցին իրար հետ մերձենալ։ Այդ պատճառով ես մտավախություն ունեմ, որ այդ նույն սցենարը կարող է հիմա էլ կրկնվի»,- ասաց Արա Պապյանը։

Ռուս-թուրքական հաշտեցումից որոշ մտավախություն ունի նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը Թուրքիայի բոլոր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ծրագրերում հակահայկական տարր է նկատում։ Պատգամավորը չի բացառում, որ ՌԴ-ի հետ հաշտեցումը Թուրքիան նույնպես կծառայեցնի իր հակահայկական ծրագրերին։ Ուստի Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում պետք է փորձի կանխել Թուրքիայի նման փորձերը։

«Դա ամբողջապես կուղղվի մեր դեմ, և Թուրքիան կստանա որոշակի ձեռքբերումներ, եթե թուրքական հակահայկական քաղաքականությանն ընդառաջի կամ թողտվություն ցուցաբերի նաև Ռուսաստանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

Панорама Москвы - Sputnik Արմենիա
Սիրիական ռաունդը Մոսկվան ակնհայտորեն հաղթելու է

Նրա խոսքով` քանի որ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ապա պետք է դիվանագիտական և մյուս բոլոր մեթոդներով դիմագրավի թուրքական ձգտումներին և թույլ չտա, որ ռուս-թուրքական հարաբերությունները կարողանան վնասել մեզ։

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը, բանախոսների կարծիքով, ավելի շատ կշահի ռուս-թուրքական հարբերությունների ջերմացումից։ Արա Պապյանի խոսքով` եթե Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների խզումից հետո այդ երկիրը հայտնվել էր անախորժ վիճակում, ապա այսօր արդեն իր ծրագրերը դարձյալ կապում է Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանն էական տնտեսական շահեր ունի Ադրբեջանում և Թուրքիայում, հետևաբար իր քաղաքականությունը միշտ հակված է լինելու դեպի այդ ուղղությունը»,- ասում է քաղաքագետը` հիշեցնելով, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանն արդեն ՌԴ քաղաքականության տիրույթում է։

Ի դեպ, Արա Պապյանի կարծիքով, Ռուսաստանը նաև քայլեր է անում Ադրբեջանին ԵՏՄ կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Բայց քաղաքագետը հուսով է, որ Ադրբեջանն այդ քայլին չի գնա` իր նավթագազային ազատությունը չկորցնելու մտավախությամբ։

 

Լրահոս
0