ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի-Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը Լեհաստանում կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:
Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: