ԵՐԵՎԱՆ,7 հուլիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը հուլիսի 6-ին ի նշան բողոքի կարել է աչքերի կոպերը։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը։
Նա նշեց, որ դատապարտյալը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործից։ Ղլեչյանի խոսքով` դատապարտյալը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի: