ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել էր սելավային հոսքի հետևանքով: