00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղի օդային տարածքը Հայաստանը կարող է պաշտպանել սեփական միջոցներով

© Sputnik / Талгат Калиев / Անցնել մեդիապահոցВоенная техника в Ираке
Военная техника в Ираке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգը արդյո՞ք կարող է կանխել Ադրբեջանի ոտնձգությունները Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի նկատմամբ։ Քաղաքական գործիչներն ու քաղաքագետները վիճում են, զինվորականները` վստահեցնում` այո՛։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ հայ-ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ) կապ չունի Հայաստանի ՀՕՊ համակարգի հետ. այն ուղղված է բացառապես ՀՀ արևմտյան սահմանի պաշտպանությանը, իսկ Ադրբեջանի հետ պայքարելու համար Հայաստանն ունի իր սեփական ՀՕՊ համակարգը։

«Երկու ուղղաթիռ է բարձրացրել, երկուսն էլ ոչնչացվել են, և 14 —ից ավելի ԱԹՍ-ներ են խոցվել, որոնք նորություն են ու դժվարություն են մեզ համար։ Իսկ այս նոր համակարգը մեզ համար շատ կարևոր է, քանի որ կոնկրետ ուղղված է Թուրքիայի դեմ և Թուրքիայի սահմանի հետ լրացուցիչ խնդիր է լուծում»,- պարզաբանում է Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորը խորհուրդ է տալիս Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը դիտարկել մեր հարևան Թուրքիայի` ՆԱՏՕ-ի հզորությամբ երկրորդ երկիրը լինելու տեսանկյունից և չվերագրել այն ադրբեջանական սպառնալիքի դեմ պայքարին։

Боевые стрельбы ЗРС С-300 на полигоне Ашулук - Sputnik Արմենիա
Հայկական ՀՕՊ-ը հզորացավ մի քանի անգամ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը քաղաքական ասպարեզում արծարծվող այս հարցն «արհեստական» է համարում` ինքն էլ իր կողմից մեկ այլ հռետորական հարց հնչեցնելով. «Իսկ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչե՞լ է»։ Հենց այս գործոնն է խոչընդոտում, որ Հայաստանի հետ կնքված պայմանագիրն ինչ-որ կերպ տարածվի նաև Ղարաբաղի վրա։ Այդուհանդերձ, Վաղարշակ Հարությունյանը համոզմամբ` Հայաստանի օդային տարածության ամրապնդումը չի կարող դրական ազդեցություն չունենալ նաև ԼՂ-ի վրա։

«Եթե ավելանում են միջոցները, որոնք ուժեղացնում են մեր ՀՕՊ-ը, իսկ դա Ս-300 համակարգն է ու 20 նոր ինքնաթիռները, ապա մեր միջոցները, որոնք մենք պետք է կիրառեինք մեր անվտանգության համար, արդեն ազատվում են, և մենք կարող ենք դրանք ուղղել այն ուղղությամբ, որտեղից սպառնալիք կա»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը։

Բացի այդ, նախկին նախարարի խոսքով` նորագույն միջոցները հնարավորություն են տալիս ԼՂ-ի օդային տարածքը պաշտպանել հենց Հայաստանից։ «Մենք ԼՂ անվտանգության երաշխավորն ենք, և դա ռազմական մարտավարության խնդիր է, որի հնարավորությունը մենք ունենք և անում ենք»,- ասաց նա։

Իսկ մտավախությունները, թե ադրբեջանական օդուժի հարձակման պարագայում Հայաստանը զրկվում է Ղարաբաղին օգնության հասնելու իրավունքից ու հնարավորությունից, պաշտպանության նախկին նախարարն արհեստածին և անհիմն է համարում։

Լրահոս
0