ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի-Sputnik. Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրամանագիր է ստորագրել 2016թ.-ի հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու մասին` հասարակության շրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Իզվեստիային»։
«Ես ընդունել եմ հանրաքվե նշանակելու մասին որոշում, որպեսզի հանեմ հասարակությունում առկա լարվածությունը, որը բորբոքում է ընդդիմությունը»,- ասել է Հաջիմբան «Իզվեստիային» տված հարցազրույցում։
Նրա կարծիքով` հանրաքվե անցկացնելուց հրաժարվելն ընդդիմությունը կօգտագործեր բողոքի ակցիաներ սկսելու համար։
«Այսպիսով` մենք ցուցադրում ենք երկխոսության գնալու պատրաստակամությունը։ Ես փակ չեմ լիարժեք, քաղաքակիրթ շփման համար»,- հավելել է Աբխազիայի նախագահը։
Ավելի վաղ Հաջիմբան հրամանագիր էր ստորագրել 2016թ.-ի հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու մասին։ Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Արդյոք անհրաժե՞շտ եք համարում Աբխազիայի հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»։