ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ» ակումբը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ` հաղթելով Անդորրայի «Սանտա-Կոլոմա» ակումբին։
Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Վահագն Մինասյանը, Նորայր Գյուզալյանը և Արթուր Եդիգարյանը։
Խաղն անցավ լարված մթնոլորտում։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ միջադեպ, որը հրահրեցին «Սանտա-Կոլոմայի» ֆուտբոլիստները, սակայն այն հաջողվեց հարթել։