00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթիկի քաղաքապետ. նոր ջրհեղեղների վտանգը պահպանվում է

© Sputnik / David Galstyan Новоднение в Артике
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղի ունեցած ջրհեղեղի հիմնական պատճառը քարհանքերից թափոնների արտանետումներն էին, որոնք տեղի էին ունեցել դեռ խորհրդային տարիներին

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի-Sputnik. Արթիկում նոր ջրհեղեղների կրկնության վտանգը պահպանվում է, երեքշաբթի լրագրողներին ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։

Մայիսի վերջին տեղացած հորդ անձրևը և դրան հաջորդած ջրհեղեղը վնասել է Արթիկ գյուղի 20 տուն։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ջուրը և սելավաջրերը ամբողջովին ավերել են 4-5 տուն։ Հունը փոխած գետը հոսում էր տների և բանջարանոցների միջով, իսկ ցեխի և քարերի մակարդակը որոշ տեղում կազմում է 1,5 մետր։

Նրա խոսքով` ջրհեղեղի պատճառն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում այն կիրճում, որտեղով հոսում է գետը, կուտակվել են մոտակա քարհանքերի թափոնները։ Դրա հետևանքով գետի հունը փոխվել է, ինչը հանգեցրել է քաղաքային ջրանցքի փակմանը։

«Պահպանվում է նոր սելավի և ջրհեղեղի կրկնության վտանգը։ Նման երևույթները կանխելու համար անհրաժեշտ է մասնագետների աշխատանք` տուֆի թափոնների հարցը լուծելու համար, որն արդյունահանել են դեռ խորհրդային տարիներին»,- ասաց Աբրահամյանը։

Նա հաղորդեց, որ տվյալ պահին հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցում է երեք էքսկավատոր, ութ բեռնատար։ Շարունակվում է մանկապարտեզի և դպրոցի տարածքի մաքրումը։

«10 օր է անցել։ Առայժմ հնարավոր չէ հաշվարկել վնասի ստույգ չափը, քանի որ դեռ կատարվում են աշխատանքներ։ Կա կառավարության որոշումն այն ընտանիքներին օգնություն հատկացնելու մասին, որոնց տները տուժել են»,- ասաց Աբրահամյանը։

Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Կառավարությունը կփոխհատուցի Արթիկի բնակիչների կրած վնասները

Նա պարզաբանեց, որ խոսքը 12 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին է, որոնց տները շարքից դուրս են եկել, վնասվել է բերքը, սատկել են ընտանի կենդանիները։

Աբրահամյանի խոսքով` շատ բնակիչներ սպասում էին, որ իրենց նոր տներ կտրամադրեն, սակայն նրանց գումար են հատկացրել` վնասված տները վերականգնելու համար։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, որ քաղաքապետարանի աշխատակիցները մինչ այդ հայտարարել էին 4-5 տան ավերման մասին, Աբրահամյանը հայտարարեց, որ դա նրանց սուբյեկտիվ կարծիքն է, իսկ հանձնաժողովը հակառակ գնահատական է տվել։

«Տրամադրված օգնությունը բավական է այդ տները վերանորոգելու համար։ Դրանցից շատերը վերանորոգվել են դեռ 60-ականներին»,- ասաց Աբրահամյանը և ընդգծեց, որ դրանք բոլորը պիտանի են ապրելու համար։

Քաղաքապետի կարծիքով` համաճարակի, հիվանդությունների և վնասված տների բնակիչների առողջությանը վտանգի սպառնալիք չկա։

Ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել էր կառավարության որոշումը, որի համաձայն` 9 ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանին կտրամադրվի 4 մլն 600 հազար դրամ` վնասի փոխհատուցման համար։ Միաժամանակ տեղեկատվություն չի տրամադրվել տուժած ընտանիքների քանակի մասին։

Լրահոս
0