00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը կփոխհատուցի Արթիկի բնակիչների կրած վնասները

© Sputnik / David Galstyan Новоднение в Артике
Новоднение в Артике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ջրհեղեղի հետևանքով Արթիկի կրած վնասներն ու դրանց փոխհատուցման եղանակները

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից 9 ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին նախագծին։

Ջրհեղեղից տուժած Արթիկի ամեն ընտանիքի տրվելու է 4 միլիոն 600 հազար դրամ։

«Ջրհեղեղի հետևանքով ընկած կենդանիների, մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց յուրաքանչյուր ընտանիքի կփոխհատուցվի համապատասխանաբար 650 հազար և 1 միլիոն 700 հազար դրամ»,-ասաց Դավիթ Լոքյանը։

Նրա վստահեցմամբ` այս պահին Արթիկում կյանքն ընթանում է բնականոն հունով։ Դադարել է ջրի հոսքը, վերականգնված է գազիֆիկացումը, բացառությամբ 8-10 շենքի։

«Միայն փոքր տարածքում ջուր չկա։ Ռետինե խողովակների միջոցով քաղաքապետարանը լուծել է այդ տարածքի բնակիչների ջրի հարցը»,- նշեց նախարարը։

ԱՐԹԻԿԻ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՀԵՏՈ ՏՆԵՐԻ ՀԱՏԱԿԸ ՏԻՂՄՈՎ ՈՒ ՔԱՐԵՐՈՎ Է ԾԱԾԿՎԵԼ - Sputnik Արմենիա
Արթիկում գրանցված սելավի հետևանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի նկատառում արեց, որ արված աշխատանքների մասին ամեն օր պետք է զեկուցել հանրությանը։

«Աղետի օրն ամբողջ ժամանակ եղել եմ այնտեղ։ Հիմա պիտի ամբողջը հայտարարե՞նք, թե ինչ ենք անում»,- ընդդիմացավ Լոքյանը։

Կառավարության նիստից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ աղետի օրը վարչապետի հետ եղել է Արթիկում։ Համապատասխան գնահատականներ են տրվել ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար։

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասել է մոտ 40 սմ-ի։ Հեղեղը մեծ վնասներ է պատճառել բնակչությանը՝ տակնուվրա անելով տները, գոմերը, ինչի հետևանքով սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ։ Ջրում եղած քարերը վնասել են մարդկանց ավտոմեքենաները։ Ջրալցվել են նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել թվով 70 երեխայի և 23 աշխատակցի։

Լրահոս
0