Նորարության հեղինակները վստահ են, որ այս ավտոբուսը կլուծի խոշոր քաղաքներին բնորոշ խցանումների խնդիրը։ Ավտոբուսի կառուցվածքը թույլ կտա ուղևորներին տեղափոխել ավտոճանապարհի վրայով, իսկ ավոտմեքենաները կկարողնան հանգիստ տեղաշարժվել ավտոբուսի տակով: Կոնստրուկտորները պնդում են, որ ավտոբուսը ճանապարհի երկու երթևեկելի գոտի կզբաղեցնի:
Ավտոբուսի ստորին հատվածում մեքենաների համար անցանելի տարածություն կա, որի բարձրությունը ավելի քան երկու մետր է կազմում, ինչը թույլ կտա, որ մարդատար ավտոմեքենաներն ազատ տեղաշարժվեն ավտոբուսի տակով: Ներսից այն բավական հարմարավետ է ու ընդարձակ, միաժամանակ կարող է մինչև 1400 ուղևոր տեղափոխել: Արտաքինից այն ժամանակակից գնացք է հիշեցնում:
Ավտոբուսն էլեկտրական է, ինչի շնորհիվ վառելիքի ծախսերը կրճատվում են և լուծվում է ևս մեկ խնդիր` շրջակա միջավայրի աղտոտման հարցը: