ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ դին կախված է եղել Գործարանային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին ավտոպարկի տարածքում՝ ավտովերանորոգման կետի տանիքում:
Փրկարարները 1970թ. ծնված Ա. Պ. —ի դին իջեցրել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին: