ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի-Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպում են անցկացնում, Facebook-ի իր էջում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանում սկսվել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Առջևում ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստն է և բանակցությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։
Լավրովը Երևանում է` ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար։ Բացառված չէ, որ նիստի շրջանակում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտությունը։