ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի-Sputnik. Որոշվել են 2016թ.-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ անցած զույգերը, հաղորդում է Ռ-Սպորտը։
Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա Լիոնում հուլիսի 6-ին, կխաղան Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները։ Պորտուգալացիները քառորդ եզրափակչում պարտության են մատնել լեհերին, իսկ Ուելսի թիմը 3։1 հաշվով հաղթել է բելգիացիներին։
Հուլիսի 7-ին Մարսելում երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները։ Ֆրանսիացիները կիրակի օրը 5։2 հաշվով պարտության են մատնել իսլանդացիներին, իսկ գերմանացիները հաղթել են իտալացիներին։
Եվրոպայի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին Փարիզի Սեն Դենի արվարձանում` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։