ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի-Sputnik. Հուլիսի 4-ին` ժամը 07.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ-ում:
Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կապանի ԲԿ-ում մահացել է նաև «KAMAZ»-ի ուղևորը։
ԶԼՄ-ները հայտնում են նաև զոհվածների անունները` Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյան, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյան, 23-ամյա Սոնա Ջավադյան, 1-ամյա Լիկա Ավագյան, Երևանի բնակիչ 24-ամյա Մուշեղ Մարջանյան, Իննա Միքայելյանի բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ 47-ամյա Դավիթ Սամվելյանը: Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից: