ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն խաղացող, հայտնում է armsport-ը` հղում անելով ՀԲՖ-ի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը եզրափակչում հաղթել էր Անդորրային ու դարձել չեմպիոն:
Հանդիպման առաջին քառորդից Հայաստանը սկսեց տիրել նախաձեռնությանը և անմիջապես մեծացրեց միավորների առավելությունը (առաջին քառորդ` 25:12): Երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաներն ավարտեցին 43:33 հաշվով: Հաջորդող երրորդ և չորրորդ մրցափուլերում Հայաստանի հավաքականը պահպանեց առավելությունը և հավաքականի նորեկի` Դանսթոնի, մյուս բասկետբոլիստների կառուցողական խաղի շնորհիվ հաղթեց 79:71 հաշվով:
Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: