00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդավառ. թաց տոնի չոր կողմերը

© Sputnik / Asatur YesayantsПраздник "Вардавар" отмечают в Армении
Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գեղեցիկ և զովացնող այս տոնը` Վարդավառը, որը Հիսուսի Պայծառակերպությունն է խորհրդանշում, հաճախ վերածվում է իսկական բարբարոսության

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Այս վառ և ուրախ տոնը, որը մաքրում և վերափոխում է խորհրդանշում, ոչ միայն ուրախ ժամանց է երեխաների համար, այլև հաճախ վերածվում է ագրեսիայի և բարբարոսության:

Սահմաններ չճանաչող դեռահասները դույլերով դուրս են գալիս հերթական «զոհին» որոնելու: Հատկապես դա հատուկ է մայրաքաղաքի ծայրամասերի բնակիչներին։

Մեր տան մոտ առավոտից դույլերով մի խումբ երեխաներ են կանգնած (նրանք իրենց դույլերը պարբերաբար լցնում են ցայտաղբյուներից): Աղջիկներից մեկը` ամենաբարձր ձայն ունեցողը, մյուսներին հրահանգում է` ջրեեեեեեեք:

Ինչից հետո երեխաները հարձակվում են անցորդի վրա և ոտքից գլուխ ջրում նրան: Բայց չէ՞ որ մարդը կարող է վատառողջ լինել, հատկապես եթե ծեր մարդ է, և սառը ջրով «ցնցուղ ընդունելը» կարող է վատ հետևանքներ ունենալ:

Հայաստանում նշում են Վարդավառը - Sputnik Արմենիա
Երևանյան Վարդավառի պայծառ գույները

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Նման խաղերը երեխաների մեջ ագրեսիա են առաջացնում, նրանք սկսում են նեղացնել իրենցից փոքրերին: Ցանկալի կլիներ ավելի բարեկիրթ մոտեցում ցուցաբերել այս տոնի նկատմամբ, որպեսզի նրանք, ովքեր չեն մասնակցում տոնին, չբարկանան տոնը վայելողների վրա:

Հատկապես այս օրը խնդիրներ է առաջացնում հասարակական տրանսպորտի վարորդների համար, քանի որ ոմանք, իրենց կորցրած, սկսում են ջրել երթուղային տաքսիներն ու հասարակական տրանսպարտի այլ միջոցները: Տաքսու վարորդներից մեկը, ում ավոտմեքենայի սրահն ամբողջությամբ թաց էր, հայհոյելով վազում էր մեղավորի հետևից:

Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում էր դիսպետչերին, որ ավտոմեքենայի մեջ երեք դույլ ջուր են լցրել:

© Sputnik / Asatur YesayantsՎարդավառը Երևանում
Праздник Вардавар отмечают в Армении  - Sputnik Արմենիա
Վարդավառը Երևանում

«Մենք ավտոմեքենայի մեջ չորսով էինք, և բոլորս ոտքից գլուխ ջրի մեջ կորած», — ասում էր նա:

Դիսպետչերը խնդրեց վարորդին փակել բոլոր պատուհանները:

Ցանկալի կլիներ, որ Վարդավառը մնար գեղեցիկ և պայծառ քրիստոնեական մի տոն, որում թեև առկա են հին հեթանոսական տարրեր, սակայն դրանք չեն վերածվում բարբարոսության:

© сайт мэрии ЕреванаՋրցան մեքենաների շքերթ
Ջրցան մեքենաների շքերթ - Sputnik Արմենիա
1/2
Ջրցան մեքենաների շքերթ
© сайт мэрии ЕреванаՋրցան մեքենաների շքերթ
Ջրցան մեքենաների շքերթ - Sputnik Արմենիա
2/2
Ջրցան մեքենաների շքերթ
1/2
Ջրցան մեքենաների շքերթ
2/2
Ջրցան մեքենաների շքերթ

Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում այսօր տոնական միջոցառումներ էին կազմակերպվել, որոնք ուղեկցվում էին երգ ու պարով: Անակնկալներից էր նաև ջրցան մեքենաների շքերթը:

Լրահոս
0