00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլում վախի մթնոլորտը պահպանվում է

© AFP 2024 / OZAN KOSE / AFPВзрыв в аэропорту Стамбула
Взрыв в аэропорту Стамбула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի օդանավակայանում հնչած պայթյուններից անմիջապես հետո Թուրքիա ժամանած որոշ զբոսաշրջիկները հրաժարվել են լքել ինքնաթիռները`ավիաընկերություններից պահանջելով իրենց վերադարձնել հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ստամբուլի Աթաթուրքի ավան միջազգային օդանավակայանում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայում վախի մթնոլորտը պահպանվում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Երեկ գիշերը Թուրքիա ժամանած որոշ զբոսաշրջիկներ, դեռ նույնիսկ օդանավակայանից դուրս չեկած, դարձյալ վերադարձան իրենց իսկ ինքնաթիռներով։ Որոշ մարդիկ էլ փակված էին մնացել իրենց ինքնաթիռներում, այսինքն` ինքնաթիռները վայրէջք էին կատարել, բայց ժողովուրդը դուրս չէր գալիս, նրանք շուրջ 2-3 ժամ մնացին ինքնաթիռում, քանի որ ինչ-որ անտանելի վախի զգացում, սպասում կար, բայց այդ դրությունը հետզհետե մեղմացավ»,- մեզ հետ զրույցում պատմեց Էստուկյանը։

Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ, օդանավակայանի աշխատանքն առավոտյան ժամը 08։00-ից հետո վերականգնվել է, օդանավակայանի տարածքն այժմ փակ չէ, բայց խստորեն վերահսկվում է։

Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում. լուսանկարներ

«Հիվանդանոցների դիմաց մեծ թվով մարդիկ են հավաքվել, նրանք իրենց հարազատներին, ծանոթներին գտնելու համար անմիջապես հիվանդանոցներ էին շտապել, ոստիկանությունն էլ թույլ չէր տալիս ներս մտնել, որովհետև մյուս կողմից էլ անընդհատ շտապօգնության ավտոմեքենաներով նոր վիրավորներ էին տեղափոխում»,- ասաց նա։

Ահաբեկչությունից ժամեր անց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտարարել էր, որ նախնական տվյալներով կատարվածի հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը:

«Թուրքիայի իշխանություններն այնքան էլ չեն սիրում նմանօրինակ ահաբեկչություններն անմիջապես «Իսլամական պետությանը» վերագրել։ Նրանք ավելի շատ հակված են մեղադրել քրեական զինված միավորումներին։ Սակայն այս անգամ վարչապետը բավական վաղ հայտարարեց, որ թեև ամբողջովին վստահ չէ, բայց ամենայն հավանականությամբ կատարվածը «Իսլամական պետության» արարքն է»,- մեկնաբանելով Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները` ասաց Բագրատ Էստուկյանը։

Նշենք, որ համաշխարհային վերլուծաբանները նաև երկու այլ վարկած են շրջանառում` կապված ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու և Քրդական աշխատավորական կուսակցության զինված խմբերի հետ։ Բայց Բագրատ Էստուկյանի խոսքով` թուրքական իշխանությունն այս վարկածներին, չի անդրադառնում, շրջանառող հիմնական վարկած է շարունակում մնալ ԻՊ-ի տարբերակը։

«Մանավանդ, որ կան ականատեսներ, որոնք հայտնել են, որ ահաբեկիչները նախքան իրենց արարքը «Ալլահ ագբար» են գոչել։ Կա նաև այդ տեսագրությունը»,- ասաց Էստուկյանը։

Ինչ վերաբերում է զոհերին ու վիրավորներին, նրանց անուններն այս պահի դրությամբ դեռ չեն հրապարակվել։

Լրահոս
0