Երեք պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի և ավտոկայանատեղիում հունիսի 28-ի երեկոյան։ Վերջին... 29.06.2016, Sputnik Արմենիա
Երեք պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալի մուտքի, ելքի և ավտոկայանատեղիում հունիսի 28-ի երեկոյան։ Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության զոհ 1 դարձել 36 մարդ, ևս 147-ը վնասվածքներ է ստացել։
Օդանավակայանում լսվել են նաև կրակոցներ։ Մինչև պայթյունները հարձակվողներից մեկը սկսել է անկանոն կրակել։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ահաբեկչությունը երեք մահապարտ է իրականացրել։ Բոլոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։