Տեսախցիկներն արձանագրել են պայթյուններից մեկը։ Կադրում երևում է այն պահը, երբ ենթադրյալ կասկածյալը պայթեցնում է սարքը։
Ականատեսների վկայությամբ` պայթյունն իրականացնելուց առաջ երեք անձինք կրակ են բացել հրազենից։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքով` նախնական տվյալները վկայում են, որ սա «Իսլամական պետության» իրականացրած հերթական ահաբեկչությունն է։
Պայթյունի լուրն իմանալուց հետո Ստամբուլ մեկնող ինքնաթիռներն ուղղությունը փոխել են և վայրէջք կատարել քաղաքի մեկ այլ օդանավակայանում` Սաբիհա Գյոկչենում, ինչպես նաև` Անկարայում, Բուրսայում, Իզմիրում, Քոջաելիում և Չորումում։
Ռուսական «Աերոֆլոտը» մինչև չորեքշաբթի չեղյալ է հայտարարել Ստամբուլի բոլոր չվերթերը, նման որոշում են կայացրել նաև Air Canada-ն, EgyptAir-ը և Alitalia-ն։
Անկարայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալների համաձայն` ահաբեկչության հետևանքով ռուսաստանցիներ են տուժել։ Տղամարդը ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։