00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վատիկանի արխիվները կամ Հայոց ցեղասպանությունն ապացույցների կարիք չունի

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Ватикан
Города мира. Ватикан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վատիկանի արխիվային գաղտնի փաստաթղթերի բացահայտումը ևս մեկ գործիք կդառնա, որը կօգնի Հայաստանին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում են փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արխիվային փաստաթղթերի բացումը նոր ներդրում կլինի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցում և միջազգային հանրության կողմից ցեղասպանության փաստի հետագա ճանաչման գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

«Հայաստանը պետք է փոխի Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը և ուղղվածությունն ու աշխատի այդ ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավական նորմերի վրա», — ասաց փորձագետը։

Այն մասին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերը բաց են ուսումնասիրման համար, հունիսի 24-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հռոմի պապի խոսնակ, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին։

Եթե Լոմբարդիի խոսքերը որոշակի զգացմունքներ և սպասումներ են առաջացրել փորձագետների և հասարակ քաղաքացիների մոտ, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում դա մեծ բացահայտում չեն համարում։

«Փաստաթղթերն առանց այդ էլ բաց են ուսումնասիրության համար, չգիտեմ, թե ով է նման աղմուկ բարձրացրել Հայաստանում։ Բանն այն է, որ յուրաքանչյուր թանգարան ունի փաստաթղթերի գաղտնիության ժամկետ։ Այդ իսկ պատճառով Վատիկանի արխիվները Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում հասանելի չեն եղել, այժմ նման խնդիր չկա», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։

Նրա խոսքով` փաստաթղթերի գաղտնազերծումը Հռոմի պապի այցի հետ կապ չունի, պարզապես ժամանակն է դրանք բացելու։
Թանգարանում չեն կարծում նաև, որ այդ փաստաթղթերն արմատապես կփոխեն իրերի նկատմամբ հայացքը։ Դրանք միայն թույլ կտան լրացնել XX դարի առաջին ցեղասպանության պատմության բացերն ու մութ անկյունները։

Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում առաջարկելու են բացել Հռոմի պապի կնիքով ու «Երբեք չբացել» գրությամբ արկղերը

Բացի այդ` փորձագետները համոզված են, որ Վատիկանի արխիվների ուսումնասիրությունը հնարավորություն կտա նաև փորձագետներին և Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողներին ևս մեկ անգամ հաստատել այն փաստը, որ երիտթուրքերի կողմից հայերի ոչնչացումը մանրակրկիտ ծրագրված և մտածված գործողություն էր։

Սրա վկայությունն է նաև, Մանուկյանի խոսքով, Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչ Անժելո Դոլչեի նամակները Հռոմի Բենեդիկտոս XV պապին։

Մինչ օրս պահպանվել է Օսմանյան կայսրության սուլթանին ուղղված Բենեդիկտոս XV պապի նամակը, որտեղ նա խնդրում է դադարեցնել հայերի ոչնչացնումը, գոնե կաթոլիկ հայերի։

«Սակայն սուլթանը կանխամտածված ուշ է արձագանքում նամակին և պապին ուղղված պատասխան նամակում խոստանում ձեռք չտալ կաթոլիկ հայերին, որոնց 90%-ն այդ ժամանակ արդեն ոչնչացված էր», — ասաց Մանուկյանը։

Ընդհանուր առմամբ փորձագետը համոզված է, որ Հայոց ցեղասպանությունն այլևս ապացույցների կարիք չունի։

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0