00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում առաջարկելու են բացել Հռոմի պապի կնիքով ու «Երբեք չբացել» գրությամբ արկղերը

© Sputnik / Асатур ЕсаянцНациональный архив Армении
Национальный архив Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Հռոմի պապի այցը «կօգտագործի» մասնագիտական ու նաև ազգային շահերի տեսանկյունից։ Նա առաջարկում է,որ Վատիկանի հսկայական արխիվից որոշ փաստաթղթեր հասանելի դառնան մեզ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Վատիկանի արխիվի մեծությունն ու փաստաթղթերի առատությունն ապշեցնող են։ Աշխարհի ամենամեծ արխիվում կան փաստաթղթեր, որոնք հսկայական տեղեկություն են պարունակում` սկսած Ամերիկայի հայտնագործումից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ամատունի Վիրաբյանի խոսքով` եթե փաստաթղթերը կողք կողքի դնենք, կկազմի 85 կմ։ Վատիկանի արխիվում, Վիրաբյանի վստահեցմամբ, կլինեն նաև Հայաստանին առնչվող տեղեկություններ։ Սակայն արխիվային արկղերից զգալի մասի վրա դրված է Հռոմի պապի կնիքն ու գրված է` «Երբեք չբացել»։

«Այդ արկղերը կարող են բացվել միայն Հռոմի պապի համաձայնությամբ։ Սրբազան Քահանայապետի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ կփորձենք այնպես անել, որ այդ փաստաթղթերը մատչելի դառնան մեզ։ Ես արդեն խոսել եմ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ»,- ասաց Ամատունի Վիրաբյանը։

Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ այս պահին իրենց ձեռքի տակ կան որոշ փաստաթղթեր, որոնք, սակայն, կանգ են առնում 1912-13 թվականների վրա։ Շատ փաստաթղթեր վերծանելու համար Ազգային արխիվին պետք են հետազոտողներ, հատկապես օսմաներենի իմացությամբ։ Բայց այստեղ դեմ են առնում պատին. օսմաներենի տիրապետող երիտասարդներ չունենք։

© Sputnik / Асатур Есаянц Ամատունի Վիրաբյան
Аматуни Вирабян - Sputnik Արմենիա
Ամատունի Վիրաբյան

«Օսմաներեն սովորելը հեշտ բան չէ։ Մարդ պետք է իր առջև խնդիր դնի, որ զրկվում է ամեն ինչից օսմաներեն սովորելու համար։ Ասեմ, որ այն ներառում է 3 լեզու։ Կա գրավոր օսմաներեն, որը թուրքերենի, արաբերենի ու պարսկերենի համաձուլվածք է։ Մի մտածեք, որ մեր երիտասարդները հաճույքով կտրամադրեն տասնյակ տարիներ լեզու սովորելու համար»,-ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով` հարյուր միլիոնավոր բնակչություն ունեցող Թուրքիայում կա 500-700 օսմանագետ։ Իսկ մեր երիտասարդներին ուղղորդված աշխատանքի համար խրախուսել է պետք։ Վիրաբյանը ցավով է նշում, որ մինչև օրս ոչ մի աշխատանք չի կատարվել այս ուղղությամբ։

Ըստ բանախոսի` արկղերը բացելու մտադրությունը կապված չէ միայն ցեղասպանության հետ։ Դրանք կարող են մեծաթիվ տեղեկություններ տալ քրիստոնեական քաղաքակրթության մասին։

«Աշխարհի բոլոր երկրներում Հռոմի պապը ներկայացուցիչներ ուներ։ Դեռևս 19-րդ դարի վերջին արխիվում կուտակվել են նրանց հաշվետվությունները քրիստոնյաների, այդ թվում և հայերի մասին։ Այժմ այդ պատճենների` հայկական կողմին հասանելի դարձնելու գործընթացին աջակցում է Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը»,-ասաց նա։

Ամփոփելով` Վիրաբյանը վստահեցրեց, եթե հայկական կողմը նախաձեռնող լինի, ապա Հռոմի պապից կկարողանա նշյալ փաստաթղթերի համար կանաչ լույս ստանալ։

 

Լրահոս
0