ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի-Sputnik. Ռուսական կողմի նախաձեռնությամբ չորեքշաբթի` հունիսի 29-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց կունենան, երեքշաբթի լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկասկած, մենք պետք է ևս մի ընդառաջ քայլ կատարենք միմյանց նկատմամբ, պետք չէ մտածել, որ մի քանի օրվա ընթացքում կհաջողվի ամեն ինչ կարգավորել, բայց այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։ Մասնավորապես, ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի կունենա նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Երեկ Կրեմլը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի խոցած Սու-24 ռմբակոծիչի օդաչուի մահվան համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակով ներողություն է խնդրել: